Լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» Գլիվիցեում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Պիաստի» դարպասը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին և 6 րոպե անց կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ խփելով առաջին գոլը Լեհաստանի առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 40 միավորով 2-րդ տեղում է:
BICHAKCHYAN’s first GOAL in Poland!
Nice finish to give @PogonSzczecin 2-0 away lead! A fantastic debut and what a joy for our Vahan! 🇦🇲 pic.twitter.com/BsfbiEo5hm
— Armenian Football (@ArmenianFootbal) February 5, 2022