Փետրվարի 2-ին «Ուրարտու-2»-ը պետք է անցկացներ ձմեռային նախապատրաստական շրջանի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից, սակայն, հայտնել են, որ այդ հանդիպումը չեղարկելու որոշում է կայացվել։
Ստուգողական խաղի կայացման հնարավոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։
























































