Հունվարի 31-ին «Ուրարտուն» սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում է անցկացրել: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմերը 35 րոպե տևողությամբ 2 խաղակես են անցկացրել։
«Նարնջագույնների» և «Մանուշակագույնների» պայքարն ավարտվել է «Նարնջագույնների» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսում 11-մետրանոցից գոլի հեղինակ են դարձել Նարեկ Գրիգորյանը, իսկ երկրորդ խաղակեսում Կարեն Մելքոնյանը կրկնապատկել է թիմի առավելությունը։
























































