Դարպասապահ Հենրի Ավագյանը կարիերան կշարունակի «Նորավանքում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեր թիմի հերթական ձեռքբերումը
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու՝ դարպասապահ Հենրի Ավագյանի հետ։
Ֆուտբոլիստի վերջին ակումբն եղել է Չարենցավանը ներկայացնող «Վանը»։
Հենրի Ավագյանը «Ալաշկերտ» ՖԱ-ի կազմում մեկական անգամ դարձել է Հայաստանի Ֆուտբոլի Գավաթի 2018/19 խաղարկության և Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության հաղթող։
Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք, Հենրի՛։
Միասին դեպի նոր հաղթանակներ»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր ակումբը պայմանագիր էր ստորագրել կիսապաշտպան Արամ Քոչարյանի և փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի հետ: