«Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու՝ կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեր հերթական ձեռքբերումը
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու՝ կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ։ Արամը «Բանանց» ՖԱ-ի կազմում դարձել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2013/14 առաջնության հաղթող։
Ֆուտբոլիստի վերջին ակումբն եղել է «Փյունիկը» ։
Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք, Արա՛մ։
Միասին դեպի նոր հաղթանակներ»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր ակումբը պայմանագիր էր ստորագրել փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի հետ