«Ալաշկերտի» գլխավոր հովանավոր է դարձել Marsbet ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընկերությունը հանդիսանում է ուկրաինական «Զարյա», շոտլանդական «Հիբերնիան», բրազիլական «Ժուվենտուդե» ակումբների գլխավոր հովանավորը:
Marsbet-ը համագործակցում է իտալական թոփ-ակումբների՝ «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» հետ:
«Լիահույս ենք, որ նոր հովանավորի հետ «Ալաշկերտը» ևս մեկ քայլ առաջ կկատարի ու կշարունակի ուրախացնել հայ ֆուտբոլասերներին»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։