Որոշվել է, թե Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները որտեղ է ընդունելու Ուկրաինայի հավաքականը, հայտնում է Sport.ua-ն։
Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Ազգերի լիգայի Շոտլանդիայի հետ (սեպտեմբերի 26) խաղը կանցկացվի Կիևում՝ «Օլիմպիյսկի» մարզադաշտում։
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին, և կմեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։