«Նորավանք» ՍԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստ Էրիկ Պետրոսյանի հետ։
«Շնորհակալություն ենք հայտնում Էրիկին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Նորավանքին» և այս ընթացքում թիմի կազմում ընդհանուր առմամբ 9 հանդիպման է մասնակցել:
Էրիկը երկու անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում, խաղացել է «Փյունիկ», «Ուրարտու» և «Սևան» ֆուտբոլային ակումբներում։ Մինչ »Նորավանք» տեղափոխվելը Էրիկը ներկայացրել է «Սևան» ֆուտբոլային ակումբը։
























































