Ղազախ հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատիրաուն» էր, որի կազմում նա հանդես էր գալիս Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:
Ղազախստանի Մ-19 և Մ-21 հավաքականները ներկայացրած Ռոդիոնովը հաճախել է բրազիլական «Olé Brasil» ակադեմիա, հանդես է եկել նաև «Աստանայում»:

























































