Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն բուժննում է անցել թիմի կազմում, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։
Հիշեցնենք՝ Բաբայանը հեռացել էր Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։