Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում էր Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Նորվեգիայի հետ արտագնա խաղում (1-1):
Այդ հանդիպումը Ռամոսի համար 168-րդն էր ազգային ընտրանու կազմում: 33-ամյա պաշտպանը գերազանցեց «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդն ու այժմ այդ ցուցանիշով բացարձակ առաջատարն է «կարմիր ֆուրիայի» պատմության մեջ:
Իսպանիայի հավաքականում խաղերի քանակով թոփ-10 ֆուտբոլիստները՝
1. Սերխիո Ռամոս – 168
2. Իկեր Կասիլյաս – 167
3. Չավի – 133
4. Անդրես Ինյեստաս – 131
5. Անդոնի Սուբիսարետա – 126
6. Դավիդ Սիլվա – 125
7. Խաբի Ալոնսո – 114
8. Սերխիո Բուսկետս – 114
9. Սեսկ Ֆաբրեգաս – 110
10. Ֆերնանդո Տոռես – 110