«Ակտոբեն» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձաշրջան անցած ֆուտբոլիստների վերաբերյալ:
Այդ ֆուտբոլիստների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Սոլոմոն Իմե Ուդոն, որը, սակայն ի թիվս մի քանի այլ խաղացողների, չի անցել փորձաշրջանը:
Ուդոն խաղաժամանակ է ստացել ուկրաինական «Պոլեսյե» և «Զարյա» թիմերի դեմ ստուգողական հանդիպումներում:
«Ակտոբեն» որոշել է պայմանագիր չառաջարկել Ուդոյին:
























































