Ռուս կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզը պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Ատիրաուն» էր։
Ղազախական ակումբի կազմում, Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Հայաստանում «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում հանդես եկած Գուզը խաղացել է նաև ռուսական մի շարք թիմերում: