Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա — «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ալբերտ Աղաջանով — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան — «Երևան»
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո — Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո — Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան — «Գոմել» (Բելառուս)
Սարգիս Մարգարյան — «Գոմել» (Բելառուս)
Վիտինյո — «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի — «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան — «Երևան»
Գարեգին Մաշումյան — «Երևան»
Համլետ Մանուկյան — «Երևան»
Գեղամ Թումբարյան — «Երևան»
Միհրան Դերմենջյան — «Երևան»
Արամ Սարգսյան — «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան»
Արմեն Դավիդյան — «Ալաշկերտ»
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային հավաքականի հետ։