Անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության նշանավոր մարզիչներից մեկը՝ Անդրանիկ Ադամյանը, այսօր դարձավ 70 տարեկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել էր Գյումրի:
ՀՖՖ նախագահը ՀՖՖ ոսկե մեդալ և անվանական մարզաշապիկ է նվիրել Անդրանիկ Ադամյանին։