«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի՝ մադրիդյան ակումբ չկայացած տրանսֆերի մասին.
«Մի օր կպատմեմ, թե ինչու չկայացավ Կավանիի տեղափոխությունը: Չեմ ցանկանում որևէ մեկին մատնանշել, բայց կարծում եմ՝ հարազատների ու գործակալների հետ կապված իրավիճակը խայտառակություն է: Մենք այստեղ նրա համար չենք, որ մեզ թալանեն կամ ինչ-որ տարօրինակ բաներ անեն»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին մոտ էր Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխությանը, սակայն իսպանական ակումբն այդպես էլ չկարողացավ փարիզյան ակումբի հետ համաձայնության գալ տրանսֆերի շուրջ: Կավանիի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք հաջորդ ամառ ևս կփորձեն ձեռք բերել ուրուգվայցուն: