«Էլչեի» հարձակվող Լուկաս Բոյեն հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում, հայտնում է AS-ը։
«Բարսելոնան» դիտարկում է Բոյեին՝ որպես փոխարինող Լյուկ դե Յոնգին, ով չի մտնում Չավիի ծրագրերի մեջ։ Արգենտինացի հարձակվողի կլաուսուլան (տրանսֆերի փոխհատուցման գումարը՝ ըստ պայմանագրի) կազմում 25 միլիոն եվրո է։
Բոյեի գործող պայմանագիրն իսպամական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։