«Փյունիկի» շարքերը կարող է համալրել մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կուչուկը: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
28-ամյա ֆուտբոլիստը 27 հանդիպման է մասնակցել Մոլդովայի ազգային հավաքականում։ Կուչուկի տրանսֆերային արժեքը կազմում է 200 հազար եվրո։ Վերջինս հանդես է եկել ադրբեջանական երեք ակումբներում:
Կիսապաշտպանը 23 հանդիպման է մասնակցել նաև «Ժիլինայի» կազմում: