«Էվերտոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրին մտածում է ակումբը վաճառելու մասին, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն՝ Մոշիրին կարծում է, որ ակումբը կարող է մեծ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել, և եթե նա հիմա չորոշի հեռանալ, ապա ապագայում իր համար չափազանց դժվար կլինի գնորդ գտնել։
«Էվերտոնը» ներկայումս գնահատվում է մոտ 350 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ինքը՝ Մոշիրին, ում պատկանում է ակումբի բաժնետոմսերի գրեթե 90%-ին, 450 միլիոն ֆունտ է ներդրել ակումբում:
«Էվերտոնը» վերջին երեք տարիների ընթացքում կորցրել է 265 միլիոն ֆունտ ստերլինգ: Ուշադրություն չդարձնելով Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու վտանգին, լիվերպուլցիներն իրենց եկամտի մոտ 85%-ը ծախսում են խաղացողների և մարզիչների աշխատավարձերի վրա: