«Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը մտածում է կարիերան ավարտելու մասին։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, 36-ամյա ֆուտբոլիստի մտադրություններն այնքան լուրջ են, որ նա կարող է խաղակոշիկները կախել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո։
Ըստ լուրերի՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մտադիր է Կոլարովին պաշտոն առաջարկել միլանյան ակումբում, իսկ ինքը՝ Կոլարովը, միայն կողմ կլինի։
Կոլարովը «Ինտերում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ 2021/22 մրցաշրջանում Ա Սերիայում նա անցկացրել է 3 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։