Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
«Սրտանց շնորհավորում ենք 30 տարիների ընթացքում ՀՖՖ-ի հետ առնչություն ունեցած բոլոր մարդկանց, նախկին և ներկա աշխատակիցներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և շահառուներին այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ: Բոլոր ֆուտբոլասերներին մաղթում ենք բազմաթիվ հաղթանակներ և վառ ֆուտբոլային պահեր»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին կհաղորդվի լրացուցիչ:
Մինչ այդ ՀՖՖ-ն ներկայացնում է տարբերանշանի վերաբրենդավորված տարբերակը, որը կօգտագործվի ամբողջ տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների և մեդիա ակտիվությունների շրջանակում: