Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է փոխարինող փնտրել իր թիմի հարձակվող Պաուլո Դիբալային։
Հիշեցնենք, որ խաղացողը դեռ չի երկարաձգել պայմանագիրը և ամռանը կարող է հեռանալ ակումբից։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինցիները կարող են հարձակվողին փոխարինել 22-ամյա Նիկոլո Զանիոլոյով, ով այժմ հանդես է գալիս «Ռոմայում»։
Հիշեցնենք, որ Դիբալայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա ամառ, իսկ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։