«Արսենալը» հետաքրքրված է «Աթլետիկո Մինեյրոյի» արդեն նախկին հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններով:
«Զինագործները» բրազիլացուն դիտարկում են որպես այլընտրանք Դուշան Վլահովիչին, եթե հունվարին սերբ ֆուտբոլիստի տեղափոխությունը ձախողվի:
Սակայն Կոստան մտադիր չէ տեղափոխվել «Արսենալ»։
Ըստ Tribalfootball-ի՝ Դիեգոն ցանկանում է տեղափոխվել «Կորինտիանս»՝ խաղալու «Չելսիի» իր նախկին թիմակից Վիլիանի հետ: