Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ պարտվեց «Սպեցիային»: Առաջին կեսի վերջին րոպեին Լեաոն առաջ մղեց միլանյան թիմին:
64-րդ րոպեին Ագուդելոն հավասարեցրեց հաշիվը: Խաղավերջում միլանյան թիմը կարող էր հաղթանակ կորզել: Մրցավարը նախ չհաշվեց տանտերերի գոլը, այնուհետև հյուրերի դարպասապահը հետ մղեց գնդակը Զլատանի՝ տուգանայինից կատարած հարվածից հետո: 95-րդ րոպեին հյուրերը հակագրոհի արդյունքում կարողացան գոլ խփեց ու հաղթանակ տանել: Գոլի հեղինակ դարձավ Գյասին:
Մյուս խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս 2 անպատասպան գնդակ ուղարկեց «Բոլոնյայի» դարպասը: Հյուրերի կազմում դուբ ձևակերեց Լազանոն:
Այս տուրից հետո «Միլանը» 48 միավորով 2-րդ տեղում է: «Նապոլին» 3-րդն է 46 միավորով: