Հունվարի 2-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Նանտը» 2-0 հաշվով հաղթեց «Վիտրեին»։ Հանդիպման 74-րդ րոպեին «Նանտի» կազմում փոխարինման մտավ հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանը` պաշտոնապես նորամուտը նշելով ֆրանսիական ակումբի կազմում։
«Մարզական առումով ես նոր քայլ արեցի՝ ստորագրելով պրոֆեսիոնալ պայմանագիր և խաղալով պահեստային թիմում՝ առաջին թիմում հայտնվելուց առաջ։ Անցած մրցաշրջանում ես մեծ առաջընթաց եմ գրանցել և օգնել թիմին՝ խփած 17 գոլով։
Առաջ ֆուտբոլը միայն երազանք էր. այժմ դա մեծ նպատակներով աշխատանք է, նպատակ, ինչպես օրինակ՝ մեծ ֆուտբոլիստ դառնալը և մի օր կրել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը։
Այժմ գրանցվել եմ դասընթացների՝ անգլերեն և իսպաներեն լեզուների իմ հմտությունները զարգացնելու համար»,- մեջբերում է Մանվելյանին LMJ-ին:
Երեկ Մանվելյանը մասնակցել է ֆրանսիական երկրորդ լիգայի՝ «Ստադ Մոնտուայի» դեմ խաղին։ Հայազգի ֆուտբոլիստն այդ խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Նանտ-2»-ը 4-0 հաշվով հաղթանակ է տարել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։