Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Մադրիդյան ակումբն ամռանը կկենտրոնանա Կիլիան Մբապեի անվճար տրանսֆերի վրա։ Հոլանդը ներառված չէ «սերուցքայինների» ղեկավարության ծրագրերում, ուստի Մադրիդի «Ռեալը» չի պայքարի նորվեգացու տրանսֆերի համար։
Բացի այդ, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարաբերություններ չունի և հանդիպում չի ունեցել Հոլանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ, իսկ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Ռայոլայի ընկերն է, ինչը կարող է օգնել Էրլինգին տեղափոխել կատալոնական ակումբ:
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ինքը՝ Հոլանդը, չի ցանկանում Մբապեի հետ նույն թիմում խաղալ։