Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» 1-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 33-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի շնորհիվ խփեց «գայլերի» նորեկ Սերժիո Օլիվեյրան։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Կալյարին» 16 միավորով 18-րդ տեղում է։