«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբն աջակցել է սերբ թենսիստ Նովակ Ջոկովիչին, որն արդեն լքել է Ավստրալիան և չի մասնակցի Australian Open-ին։
«Մեզ համար դու միշտ հաղթող ես»,- ասվում է սերբական ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի էր դարձել ավստրալական դատարանի վճիռը՝ կապված Ջոկովիչի գործի հետ, որի վիզան ավելի վաղ կրկնակի չեղարկվել էր։
Թենիսիստի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել էր, Ջոկովիչը տանուլ էր տվել գործը։ Այս կերպ, նրան չի հաջողվել Ավստրալիայի վիզա ստանալ ու նա վտարվել է երկրից։