«Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Բրենտֆորդին» Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (3-0)։
Մերսիսայդցիների պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գոլային փոխանցման հեղինակ դարձավ այս խաղում․ նրա փոխանցումից հետո Ֆաբինյոն խփեց հաղթական գնդակը։
23-ամյա անգլիացու համար սա 10-րդ գոլային փոխանցումն էր ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում․ այս ցուցանիշով նա առաջատարն է` շրջանցելով թիմակից Սալահին, որի ակտիվում 9 գոլային փոխանցում կա։
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերն էլ անցկացրեց իր 10-րդ «չոր» խաղն ընթացիկ մրցաշրջանում․ այս ցուցանիշով նա ԱՊԼ-ում զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին (12)։