Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» 3-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
Մերսիսաիդցիների կազմում գոլերով աչքի ընկան Ֆաբինյոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը և Տակումի Մինամինոն։ Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական։ «Բրենթֆորդը» 23 միավորով 14-րդ տեղում է։
«Լիդսն» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթանակի հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ և, վաստակելով 22 միավոր, շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ «Վեսթ Հեմը» 37 միավորով չորրորդ տեղում է։