Կիպրոսի առաջնության 17-րդ տուրում «ԱՆորտոսիսը» 2-1 հաշվով հաղթանակ տարավ «ԱԵԼ Լիմասոլի» նկատմամբ։
Տանտերերը հաղթական գոլը խփեցին 82-րդ րոպեին։ Ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Անորտոսիսի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը 14-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
«ԱՆորտոսիսը» վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ ԱԵԼ-ը 15 միավորով 10-րդ տեղում է։