«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Մայք Ռիչարդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի՝ ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Ասթոն Վիլայի» (2-2) դեմ ցուցադրած խաղի մասին․
«Սա նախորդ մրցաշրջանի Բրունու Ֆերնանդեշն էր։ Նա իսկապես խաղում էր այնպես, ինչպես իր աշլավագույն խաղերում։ Բրունում թելադրում էր խաղի ընթացքը։ Նա կազմակերպում էր թիմի գործողությունները։
Մինչ խոսում էինք Ռոնալդուի մասին, Բրունուն իր վրա վերցրեց խաղն ու գլխավորն էր ՄՅՈՒ-ում։ Դժվար է ասել՝ արդյոք Բրունուն ավելի լա՞վն է առանց Ռոնալդուի, բայց նա իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում, երբ Կրիշտիանուն խաղադաշտում չէ։ Սրանում է տարբերությունը։
Մենք ցանկանում ենք այսպիսի խաղ տեսնել։ Նա որակյալ ֆուտբոլիստ է։ Եթե նայենք նրա գոլային փոխանցումներին, կարելի է հասկանալ, որ նա ավելի քան լավն է, չնայած ասում են, որ նա այնքան էլ լավը չէ ՄՅՈՒ-ի համար»,- Ռիչարդսի խոսքերն է փոխանցում Metro-ն։