Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Գամբիան 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Մալիի հետ։
79-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի շնորհիվ Մալիին առաջ մղեց Իբրահիմա Կոնեն։ 90-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց արդեն Մալիի դարպասին, որը դիպուկ իրացրեց իտալական «Բոլոնիայի» ներկայացուցիչ Մուսա Բարրոուն։
Գամբիան և Մալին վաստակեցին չորսական միավոր և գլխավորում են F խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում այսօր միմյանց հետ կմրցեն Թունիսը և Մավրիտանիան։