«Սևիլիան» հայտարարությամբ է հանդես եկել կիսապաշտպան Ժոան Ժորդանի վնասվածքի մասին, որի վրա Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Բետիսի» դեմ խաղում տրիբունայից կողմնակի առարկա էր նետվել։
«Սևիլիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ միջադեպից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ գանգուղեղային վնասվածք է ախտորոշվել։ Այս պահին Ժորդանը գտնվում է տանը՝ բժիշկների հսկողության ներքո։ Ակումբը քննադատել է այդ արարքը՝ այն որպես բռնություն որակելով։
Հիշեցնենք, որ «Բետիսի» և «Սևիլիայի» միջև խաղն առաջին կեսի վերջնամասում ընդհատվել էր, քանի որ հյուրերի կիսապաշտպան Ժորդանի վրա տրիբունայից երկաթե ձող էր նետվել։ Խաղը դադարեցվել էր 1-1 հաշվի պայմաններում։