Լա Լիգայի 21-րդ տուրում «Էլչեն» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
78-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Լուկաս Բոյեն։ Այս հաղթանակի շնորհիվ «Էլչեն» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ «Վիլյառեալը» 29 միավորով մնաց 8-րդ տեղում։