Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարող է հեռանալ թիմից․ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով 8 թիմ է հետաքրքրված։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Պուչին հետևում են իտալական «Միլանը», «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ինտերը», իսպանական «Բետիսը», «Գրանադան» և «Խետաֆեն», ինչպես նաև անգլիական «Արսենալը»;
Պուչը «Բարսելոնայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կիսապաշտպանը 12 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի չի ընկել գոլային գործողություններով։ Պուչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։