Լեհաստանի հավաքականի մամուլի քարտուղար Յակուբ Կվյատկովսկին արձագանքել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու «Ջենոայի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի միջև բանակցությունների մասին տեղեկությանը։
«Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքակա՞նը։ Ճիշտ չէ։ Մենք լեհ մարզչի հետ բանակցություններն ավարտելուն մոտ ենք։ Իսկ նրա նշանակման մասին կհայտարարվի մյուս շաբաթ»,- Կվյատկովսկու խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Հիշեցնենք՝ լրագրող Նիկոլո Շիրան տեղեկացրել էր, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է սկսել Անդրեյ Շևչենկոյի հետ՝ երկրի ազգային հավաքականը գլխավորելու վերաբերյալ։