«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արձագանքել է շշուկներին այն մասին, որ թիմի հարձակվող Պաուլո Դիբալան չի ցանկացել տոնել «Ուդինեզեի» դարպասը խփած գոլը, քանի որ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չի եկել ակումբի հետ։
«Տրիբունաներում ոչ ոք չկա՞ր, որին նա կարող էր նայել (ծիծաղում է)։ Չգիտեմ․․․Գուցե նրան թվացել է, որ տրիբունաները լեփ-լեցո՞ւն էին»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
























































