Երևանի «Արարատից» հեռացել են հարձակվողներ Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկու ֆուտոբլիստն էլ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:
Սիլուեն թիմի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ Դեբլեն 14 խաղում 14 գոլի հեղինակ է դարձել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թիմից հեռացել էր գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: