Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 տնային հանդիպումներում «Ուրարտուն» բաց է թողել ընդամենը 4 գնդակ։ Այս արդյունքով «Ուրարտուն» միակն է մասնակից 9 թիմերի շարքում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Այս ցուցանիշով երկրորդից չորրորդ հորիզոնականները կիսում են «Արարատը», «Նոան» և «Ալաշկերտը». այս թիմերը 7-ական գոլ են բաց թողել: