Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը միացել է ուկրաիանական «Վերեսին», հայտնում է Meta-ratings-ը:
Հունվարի 14-ին նա բուժզննում կանցնի Ռովնոյում: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, պայմանագիր կկնքվի:
Ավելի վաղ «Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը հայտնել էր, որ Մարգարյանը փորձաշրջան չի անցնի ուկրաինական ակումբում և «Վերեսին» կմիանա միայն լիարժեք պայմանագիր ստորագրելուց հետո:
Մարգարյանը «Արարատում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից, որի ընթացքում վարձավճարով խաղացել է նաև իր նախկին թիմում՝ «Շիրակում»։