«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը տեղափոխվել է «Միդլսբրո»:
Չեմպիոնշիփ ակումբը 20-ամյա հարձակվողին վարձակալել է մրցաշրջանի մնացած հատվածի համար։ Այս մրցաշրջանում Բալոգունը մասնակցել է «զինագործների» հիմնական թիմի 4 հանդիպման, ինչպես նաև անցկացրել է 13 հանդիպում երիտասարդական թիմի կազմում՝ խփելով 15 գոլ և կատարելով 3 արդյունավետ փոխանցում։
The Arsenal youngster joins on loan until the end of the season ✍️ #UTB
— Middlesbrough FC (@Boro) January 12, 2022