Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածում «Ուրարտուի» կիսապաշտպաններ Ուգոչուկվու Իվուն և Նարեկ Աղասարյանը ամենաարդյունավետն են կատարած փոխանցումներով։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Առաջատարը նիգերացի ֆուտբոլիստն է՝ 1057 փոխանցումով, 2-րդը՝ Աղասարյանը՝ 877 փոխանցում։ Եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանը՝ 796 փոխանցում։