Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Դինամո», հայտնում է երկաթուղայինների մամուլի ծառայությունը։
Սմոլովը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2018 թվականի օգոստոսից։
Այս ակումբի կազմում նա անցկացրել է 95 հանդիպում և դարձել 29 գոլի հեղինակ։
«Լոկոմոտիվի» կազմում հարձակվողը երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, դարձել սուպերգավաթակիր, Ռուսաստանի առաջնությունում նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ։