«Ոսկե Գնդակ-1999»-ի դափնեկիր բրազիլացի Ռիվալդոն խոսել է այն մասին, թե իր կարծիքով ով կպայքարի հեղինակավոր մրցանակի համար այս տարի.
«Կարծում եմ՝ Մբապեն վատ շանսեր չունի, քանի որ կարող է ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում և աշխարհի առաջնությունում: Նույնը կարելի է ասել նաև Նեյմարի մասին, որը նույն ակումբում է խաղում և իր հետևից տանում է Բրազիլիային:
Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ France Football-ը պետք է սպասի աշխարհի առաջնության ավարտին նախքան տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը սկսելը, քանի որ շատ բան կախված կլինի ֆուտբոլիստի՝ այդ մրցաշարում ելույթներից»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Betfair-ը:
France Football-ն ավանդաբար «Ոսկե Գնդակի» հաղթողի անունը հայտարարում է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Քվեարկությունն ավելի վաղ է անցկացվում: Աշխարհի առաջնությունն անցկացվելու է 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում: