«Տորոնտոյի» նախագահ Բիլ Մենինգն ասել է, որ Լորենցո Ինսինյեին պայմանագիր կնքելու որոշում է կայացրել Transfermarkt մուտք գործելուց հետո, երբ Իտալիան հաղթեց Եվրո-2020-ում:
«Ես նայեցի Իտալիայի հավաքականի հայտացուցակին՝ ստուգելով, թե ում պայմանագրի ժամկետն է ավարտվում:
Նման քիչ խաղացողներից մեկը Լորենցո Ինսինյեն էր։ Ես սկսեցի կազմել համաշխարհային կարգի խաղացողների ցուցակը, որոնք իմ կարծիքով այս շուկայում առևտրային արժեք կունենան:
Եվ հետո ես ներկայացրեցի Maple Leaf Sports & Entertainment Ltd (MLSE) խորհրդին իմ տեսլականն այն մասին, թե ինչ պետք է անենք 5 տարվա ընթացքում՝ մեր ակումբը թարմացնելու և վերկանգնելու համար: Իսկ Լորենցո Ինսինյեի անունը առաջինն էր ցուցակում»,- ասել է Մենինգը Toronto Sun-ին:
Ամռանը Ինսինյեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է «Տորոնտո»: