«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հոգեբանական դժվարություններ է ունեցել Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայից կրած պարտությունից հետո (1-1, 2-3: 11 մետրանոց հարվածներ):
Հիշեցնենք, որ այդ խաղում անգլիացին փոխարինման էր դուրս եկել 11 մետրանոցից առաջ և չէր կարողացել դիպուկ իրացնել հարվածը:
Daily Mail-ը գրում է, որ եզրափակչից հետո Ռեշֆորդը մի քանի օր չի կարչողացել վեր կենալ անկողնուց։ Հետո դիմել է սպորտային հոգեբանի օգնությանը։ Դա նա արել է առաջին անգամ իր կարիերայում