«Շանհայի SIPG»-ի կիսապաշտպան Օսկարը, ով առավել հայտնի է «Չելսիում» իր ելույթներով, կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Բրազիլացին աշխարհի հինգերորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է (25 մլն եվրո՝ գումարած բոնուսներ)։ Կատալոնական ակումբ տեղափեխվելու համար Օսկարը պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման, հայտնում է Marca-ն։
Ինչպես հայտնում է TNT Sports-ը, կատալոնական ակումբը 30-ամյա բրազիլացու հետ կապի մեջ է եղել այս տարվա սկզբից, սակայն կատալոնացիների ֆինանսական խնդիրները կարող են խանգարել տրանսֆերին։
2021 թվականին Օսկարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 5 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
























































