Հարձակվող Լուիս Սուարեսն այս ամառ կհեռանա «Ատլետիկոյից», հայտնում է El Partidazo de COPE-ն։
Մադրիդյան ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել ուրուգվայցուն, ուստի, ամենայն հավանականությամբ, նա ամռանը կլքի մադրիդյան ակումը ազատ գործակալի կարգավիճակով։
Հնարավոր է, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակի MLS-ում։ Նրա նոր ակումբը կարող դառնալ «Ինտեր Մայամին»։
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ֆլորիդան ներկայացնող ակումբ կարող է տեղափողվել նաև Լիոնել Մեսսին։