«Նյուքասլը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի ծառայություններով, հայտնում է La Derniere Heure-ը։
Բելգիացի կիսապաշտպանը հեռացել էր «կարմիր սատանաների» թիմից 2019 թվականին՝ միանալով չինական «Շանդուն Լունենգին»։
Նա վերջերս երկարաձգել է պայմանագիրը չինական ակումբի հետ մինչև 2025 թվականը:
Սակայն, աղբյուրի համաձայն, «Նյուքասլը» կարող է գայթակղել Ֆելաինիին՝ Պրեմիեր լիգա վերադառնալու հնարավորությամբ։
























































